Մեր մասին

Բարի գալուստ Հայկական Հետազոտական Ինստիտուտ.

Մեր պատմությունը

Որպես անկախ վերլուծական կենտրոն հիմնադրված «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կողմից՝ Հայկական Հետազոտական Ինստիտուտը խորաթափանց վերլուծության և ինտելեկտուալ հետախուզման ձեր դարպասն է:

Մեր առաքելությունը

Մեր առաքելության հիմքում ընկած է դինամիկ վերլուծական օրակարգի ձևավորումը՝ կենտրոնացած Հայաստանի զարգացման և համաշխարհային հարթակներում նրա ազդեցության շուրջ։

Մեր նպատակները

  • Հետազոտական գերազանցություն. մենք մանրամասն հետազոտում ենք համաշխարհային քաղաքականության արդի թեմաները և Հարավային Կովկասի անընդհատ փոփոխվող դինամիկան՝ գեներացնելով ուսումնասիրություններ, որոնք ինֆորմատիվ են և ուսուցողական։
  • Փորձագիտական երկխոսություններ. մենք ներգրավվում ենք փորձագետների մակարդակով երկկողմ և բազմակողմ երկխոսությունների մեջ՝ ստեղծելով հարթակ, որտեղ բանիմաց մասնագետները հավաքվում են՝ բացահայտելու միմյանց պատկերացումներն ու կիսելու գիտելիքները:
  • Գիտահեն կանխատեսումներ. մեր աշխատանքը ներառում է վերլուծական կանխատեսումներ, որոնք լույս են սփռում գլոբալ և տարածաշրջանային մեծ խաղատախտակների վրա՝ տրամադրելով որոշում կայացնողներին անհրաժեշտ գործիքակազմ:
  • Ինտելեկտուալ աճ. մենք հանձնառու ենք հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում Հայաստանի մտավոր կապիտալի զարգացմանը, գիտնականների և ինտելեկտուալների հաջորդ սերնդի կրթմանը։

Մեր գործունեությունը

  • Վերլուծական հոդվածներ. Բացահայտե՛ք համաշխարհային քաղաքականության արդի թեմաները լուսաբանող վերլուծական և գիտական հոդվածների մեր պահոցը՝ բազմաշերտ և հասանելի գիտելիքներ ստանալու համար:
  • Զեկույցներ. Ուսումնասիրե՛ք մեր համապարփակ զեկույցները, որոնք անդրադառնում են միջազգային հարաբերությունների հիմնարար խնդիրներին և տիրապետող միտումներին՝ ծառայելով որպես հղման կետեր քաղաքականություն մշակողների և գիտնականների համար:
  • Միջազգային գործընկերություն. Մենք համագործակցում ենք միջազգային վերլուծական կենտրոնների հետ՝ առաջ քաշելով տարբեր դիտանկյուններ և խթանելով երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների շուրջ:
  • Միջոցառումներ. Միացե՛ք մեր գիտական և վերլուծական միջոցառումներին, որտեղ Հայաստանի, Արցախի և այլ երկրների փորձագետներ համախմբվում են՝ քննարկելու կարևոր թեմաներ և կիսվելու գիտելիքներով:
  • Ամփոփագրեր. Մեր վերլուծությունները հիմք են ծառայում որոշումների կայացման գործընթացներում, քանի որ մենք բացառիկ ամփոփագրեր ենք տրամադրում Հայաստանի ճակատագրի կերտմանը մանակցողներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Հայկական գիտահետազոտական ինստիտուտը ձեր կողմնացույցն է վերլուծության և ըմբռնման աշխարհում, որը նվիրված է մտքերը լուսավորելուն և աշխարհում Հայաստանի տեղը գծելուն: