ՀՀ-ՇՀԿ անվտանգային համագործակցության հեռանկարները

2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի «Հատուկ ռազմական գործողության» իրականացմամբ սկսվեց ռուս – ուկրաինական պատերազմը, որը վերաճեց ՆԱՏՕ – ՌԴ ամնենախոշոր առճակատմանը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Ռուսատանի և «Արևմուտքի» հարաբերությունների գերլարվածությունն ու փաստացի խզումը հանգեցրել են միջազգային համակարգի խորը ճգնաժամի։ Հետսառըպատերազմյան աշխարհի անվտանգության և համագործակցության ավանդական միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ) դերը խիստ նվազել է, որի հետևանքով սրվել են մի շարք տարածաշրջանային կոնֆլիկտներ։ Այս ամենին զուգահեռ զարգացման նոր փուլ են թևակոխել միջազգային համագործակցության համեմատաբար նոր կազմակերպություններ, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հեռանկարներին էլ նվիրված է սույն հոդվածը։

Ստորև կներկայացվի ՇՀԿ ստեղծումը, կվերլուծվի ՇՀԿ-ի հիմնարար փաստաթղթերը, նպատակները, սկզբունքներն և փորձ կարվի վերհանել, թե ինչ նոր հնարավորություններ կարող է տալ ՇՀԿ-ն Հայաստանի Հանրապետությանը։

ՇՀԿ-ի ստեղծումը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասին համա-պարփակ պատկերացում կազմելու համար պետք է անդրադարձ կատարել, թե ինչ պատմական ժամանակաշրջանում է այն ստեղծվել, և որոնք էին նրա ստեղծման նախադրյալներն ու շարժառիթները։ 

ՇՀԿ-ի ստեղծման պատճառ հանդիսացած իրադարձությունները տեղի են ունեցել անցած դարի 60-ական թվականներին և կապված էին ԽՍՀՄ- ՉԺՀ սահ-մանային խնդիրների հետ։  Սահմանային խնդիրների լուծման համար ԽՍՀՄ-ՉԺՀ առաջին բանակցությունները տեղի ունեցան 1964 թ. փետրվարին։ Կողմերը եկան բանավոր համաձայնության սահմանի արևելյան հատվածի վերաբերյալ, սակայն որևէ փաստաթուղթ չստորագրվեց։ Երկու կողմերի միջև հարաբերությունների աստիճանաբար սրումը հանգեցրեց նաև սահմանային խնդիրների վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը։  Մինչև ԽՍՀՄ անկումը տեղի ունեցան բանակցությունների ևս երկու փուլ՝ 1969-79 թթ. և 1987-90 թթ.։ Այս երկար տևած բանակցությունների հիմնական արդյունքը դարձավ 1990 թ. ապրիլին կնքված «Զինված ուժերի փոխադարձ կրճատման և սահմանային գոտում ռազմական վստահության ամրապնդման սկզբունքների մասին» համաձայնագիրը։ 1991 թվականի դեկտեմբերին փլուզվեց Խորհրդային Միությունը, որի տարածքում ձևավորվեցին 15 անկախ պետություններ, որոնցից չորսը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, ունեին ընդհանուր սահման Չինաստանի հետ։ Այսպիսով, ավելի քան 7000 կմ ընդհանուր երկարությամբ սահմանին ձևավորվեցին չին-ռուսական, չին-ղազախական, չին-ղրղզական և չին-տաջիկական հատվածները։ Դրանց երկարությունը համապատասխանաբար ավելի քան 4300, 1700, 1000 և 450 կմ էր։ Ռուս-չինական սահմանը հիմնականում պահպանվել էր նախկին սահմանի արևելյան հատվածում, արևմտյան հատվածից մնացել էր մոտ 50 կմ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ սահմանն ամբողջությամբ անցնում էր խորհրդային-չինական սահմանի արևմտյան հատվածով։ Այս նոր իրավիճակում հարց էր առաջանում, թե ինչ տեսքով շարունակել բանակցությունները սահմանային հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցին ձևավորել երկկողմ բանակցային գործընթաց, որում Չինաստանը հանդիսանալու էր բանակցությունների մի կողմը, իսկ մյուս կողմը ներկայացնելու էին Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը համատեղ։ 

Վերոնշյալ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1996 թ. ապրիլին, Շանհայում։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց «Սահմանամերձ գոտու ռազմական ոլորտի վստահության ամրապնդման» համաձայնագիրը, որը սահմանային անվտանգության ոլորտում այս երկրների առաջին կարևոր ձեռքբերումն էր։ Բանակցությունների անցկացման վայրի հետ պայմանավորված՝ փորձագիտական շրջանակները այս ձևաչափը անվանեցին «Շանհայյան հնգյակ», որի հիման վրա էլ հետագայում ստեղծվեց ՇՀԿ-ն։  

Մինչև ՇՀԿ ստեղծումը, «Շանհայյան հնգյակի» շրջանակներում տեղի ունեցան հինգ հանդիպումներ։ Երկրորդ հանդիպումը կայացավ Մոսկվայում, 1997թ. ապրիլի 24-ին և 25-ին։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց «Սահմանային գոտում ռազմական ուժերի փոխադարձ կրճատման մասին» համաձայնագիրը, որը սահմանային անվտանգության ապահովման համար կարևորագույն փաստաթուղթ էր։

1998 թ. հուլիսի 3-ին և 4-ին Ալմա-Աթայում տեղի ունեցավ երրորդ հանդիպումը, որը դարձավ շրջադարձային մասնակից պետությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այս հանդիպման ժամանակ բանակցությունների փաստացի երկկողմ ձևաչափը դարձավ բազմակողմանի․ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը դադարեցին հանդիսանալ բանակցությունների մի կողմ։ Այս բանակցություններում մասնակիցները առաջին անգամ բացի սահմանային անվտանգության հարցերից քննարկեցին նաև տարածաշրջանային և տնտեսական անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչը զգալի խթան հաղորդեց հինգ երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Այսպիսով պետությունների միջև համագործակցության շրջանակները ընդլայնվեցին։

Ալմա-Աթայի տրամաբանությամբ անցկացվեցին նաև «Շանհայյան հնգյակի» չորրորդ և հինգերորդ հանդիպումները 1999 թ. և 2000 թ.։ Տաջիկստանի մայրաքաղաքում կայացած հինգերորդ հանդիպման ժամանակ, որին առաջին անգամ որպես դիտորդ մասնակցում էր նաև Ուզբեկստանի նախագահը, կողմերը ստորագրեցին Դուշանբեի հայտարարությունը։ Համաձայն հայտարարության՝ կողմերը որոշեցին անցկացնել հինգ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումներ և պետական ​​այլ կառույցների խորհրդատվություններ. կազմակերպել պետական ​​անվտանգության, արդարադատության, սահմանապահ և մաքսային մարմինների պատասխանատու անձանց կանոնավոր հանդիպումներ, քննարկել ահաբեկչության և բնական աղետների դեմ պայքարի համատեղ զորավարժությունների անցկացումը, աջակցել հակաահաբեկչական կառույցների ստեղծմանը, որպեսզի Կենտրոնական Ասիան լինի խաղաղության և բարիդրացիության, կայունության և հավասար միջազգային համագործակցության գոտի և հակազդի ցանկացած հակամարտությունների, սպառնալիքների և արտաքին միջամտությունների, որոնք կհանգեցնեն այս տարածաշրջանում իրավիճակի բարդացման: Դուշանբեում կողմերը արտահայտեցին իրենց հետաքրքրվածությունն առ այն, որ Շանհայյան հնգյակը վերածվի տարածաշրջանային համագործակցության կազմակերպության։

2001թ. հունիսին Ուզբեկստանը միացավ «Շանհայյան հնգյակին», որը փաստացի դարձավ «Շանհայյան վեցնյակ»։ Հունիսի 14-ին Շանհայում վեց երկրների ղեկավարները ստորագրեցին Շանհայյան համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրը։

ՇՀԿ-ն ստեղծվեց բարդ պատմական շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Կենտրոնական Ասիայում հինգ նորանկախ պետությունների ստեղծումը, առաջացրեց աշխարհաքաղաքական վակուում, իսկ ՇՀԿ ստեղծումը այդ վակուումը լրացնելուն միտված քայլ էր Ռուսաստանի և Չինաստանի կողմից։ Այս շրջանում լարված էին նաև ԱՄՆ-ՉԺՀ և ԱՄՆ- ՌԴ հարաբերությունները, որոնք կապված էին Հարավսլավիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, իսկ ՇՀԿ-ի ստեղծումը նոր հնարավորություն էր ՌԴ-ՉԺՀ հարաբերությունների խորացման համար։ Բացի վերոնշյալը, 1996 թ. Աֆղանստանում իշխանության էին եկել թալիբները, որը լրացուցիչ վտանգներ էր ստեղծում ՇՀԿ անդամ երկրների համար։ 

Այսպիսով, Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման շարժառիթ հանդիսացան սահմանային խնդիրները։ ԽՍՀՄ փլուզումից հետո «Շանհայյան հնգյակի» պետությունները կարողացան ոչ միայն հարթել սահմանային խնդիրները, այլ նաև ստեղծեցին բազմաոլորտ համագործակցության մեծ հեռանկարներ ունեցող, նոր միջազգային կազմակերպություն։

ՇՀԿ նպատակները և նոր հնարավորություններ ՀՀ համար

ՇՀԿ նպատակներն ու սկզբունքները ամրագրված են կազմակերպության հիմնարար փաստաթղթերում՝ 

  • ՇՀԿ կանոնադրություն,
  • ՇՀԿ-ի ստեղժման մասին հռչակագիր,
  • Ահաբեկչության, անջատողականության, ծայրահեղականության դեմ Շանհայյան կոնվենցիա,
  • ՇՀԿ անդամ երկրների երկարաժամկետ բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր:

Համաձայն այս փաստաթղթերի՝ ՇՀԿ նպատակներն են՝

  • անդամ երկրների միջև փոխվստահության, բարեկամության և բարիդրացիության ամրապնդում,
  • անդամ երկրների միջև քաղաքական, առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության խթանում,
  • տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովում և պահպանում,
  • մղում դեպի ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի հաստատում։

ՇՀԿ անվտանգությանը սպառնացող վտանգներն են՝

  • ահաբեկչությունը,
  • անջատողականությունը,
  • ծայրահեղականությունը։

Ահաբեկչության դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 2002 թ. ստեղծվել է «Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույց»։ 

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգնել է նոր անվտանգային մարտահրավերների առաջ։ Այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունը առավել քան երբևէ պետք է իրականացնի հմտորեն մշակված արտաքին քաղաքականություն՝ անվտանգային արտաքին բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Այս համատեքստում փորձենք հասկանալ՝ ինչ հնարավորություններ կարող է տալ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունը։

Ինչպիսի՞ անվտանգային խնդիրներ ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի հարց, սահմանային անվտանգության խնդիրներ, Սյունիքի «միջանցքի» խնդիր, ,

Ինչպես տեսանք հոդվածի առաջին բաժնում, ՇՀԿ-ն ստեղծվեց սահմանային խնդիրները լուծելու արդյունքում։ Հետևաբար ՇՀԿ անդամ երկրները ունեն սահմանային խնդիրները լուծելու համապատասխան փորձ։ Կարելի է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցում օգտագործել ՇՀԿ համապատասխան փորձը և ներուժը հետևյալ երեք ուղղություններով՝ 

  1. խորհրդատվություններ
  2. փորձի փոխանակում
  3. բանակցային հարթակ,

Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից տարածաշրջան բերվեցին ահաբեկիչներ, որի մասին խոսեցին՝ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, Ֆրանսիայի Հանրապետության նահագահը, Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը։ ???Պատերազմի ավարտից հետո ահաբեկիչները չեն հեռացել տարածաշրջանից, ինչը ուղիղ սպառնալիք է տարաշածրջանային անվտանգությանը։ Ահաբեկչության դեմ պայքարը ՇՀԿ առաջնահերթություններից է։ ՇՀԿ-ում գործում է «Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույց»։ Համաձայն ՇՀԿ հիմնարար փաստաթղթերի՝ ՇՀԿ անդամ պետությունները պարբերաբար միմյանց հետ փոխանակվում են տարածաշրջանին սպառնացող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին տեղեկատվությամբ և գործում են միասին՝ այդ վտանգը չեզոքացնելու համար։ Հակաահաբեկչական պայքարը ՀՀ-ի համար ՇՀԿ ընձեռած գլխավոր հնարավորություններից է։ 

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա ՇՀԿ-ում կան երկու պետություններ, որոնք դեմ են միջանցքին։ Այսպես, ՌԴ-ն տարբեր մակարդակներում նշել է որ դեմ է «միջանցքային » տրամաբանությանը։ Այդ մասին հայտարարել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Կոպիրկինը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդրդակցման ուղիների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը հանդիսանում է կարմիր գիծ։ ՇՀԿ-ն կարող է հարթակ հանդիսանալ ՌԴ-ՀՀ-Իրան անվտանգային նոր դածինքի ձևավորման համար։

Հաջորդ արտաքին քաղաքական խնդիրը, որը ուղղակիորեն փոխկապակցված է մեր անվտանգության հետ, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն է։ ՌԴ-ն հանդիսանում է ՇՀԿ հիմնադիր անդամ, բացի այդ ինչպես նշված է ՌԴ աարտաքին քաղաքականության հայեցակարգում. «Ռուսաստանը ձգտում է Եվրասիան վերափոխել խաղաղության, կայունության, փոխադարձ վստահության, զարգացման և բարգավաճման մայրցամաքային միասնական տարածքի» և այս նպատակին հասնելու համար պետք է. «ՇՀԿ-ի ներուժի և դերի համակողմանի ամրապնդում Եվրասիայում անվտանգության ապահովման և նրա կայուն զարգացման խթանման գործում՝ կազմակերպության գործունեությունը բարելավելու միջոցով՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները»։ Այսպիսով ՇՀԿ ՌԴ արտքաին քաղաքական առաջնահերթություններից է, կազմակերպության հետ հարաբերությունների խորացումը կնպաստի նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավմանը և նոր մակարդակի բարձրացմանը։ 

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում, որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն են նշված հետևյալ պետությունների հետ հարաբերությունները՝

1.Ռուսաստանի Դաշնություն,

2.ԱՄՆ,

3. Եվրոպական միություն,

4.Վրաստան և Իրան,

5.Հունաստան-Կիպրոս,

6.Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,

7. Հնդկաստան,

8. Մերձավոր արևելքի երկրներ։

ՀՀ համար արտաքին քաղաքական առաջնահերթություն հանդիսացող երկրներից երեքը՝ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը ՇՀԿ անդամ են։ ՇՀԿ հետ հարաբերությունների խորացումը կնպաստի նաև վերոնշյալ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացմանը և ՀՀ արտաքին անվտանգային միջավայրի բարելավմանը։

Աղբյուրներ
  1. Ч. Хуашэн, КИТАЙ, ЦЕНТРАЛЬНАЯ АЗИЯ И ШАНХАЙСКАЯ ОРГАНИЗАЦИЯ СОТРУДНИЧЕСТВА М.։ 2005 ст. 5
  2. СОГЛАШЕНИЕ между Правительством Союза Советских Социалистических Республик и Правительством Китайской Народной Республики о руководящих принципах взаимного сокращения вооруженных сил и укрепления доверия в военной области в районе советско-китайской границы https://docs.cntd.ru/document/901729235 (27.06.23)
  3. Ч. Хуашэн, КИТАЙ, ЦЕНТРАЛЬНАЯ АЗИЯ И ШАНХАЙСКАЯ ОРГАНИЗАЦИЯ СОТРУДНИЧЕСТВА М.։ 2005 ст. 5
  4. СОГЛАШЕНИЕ между Республикой Казахстан, Кыргызской Республикой, Российской Федерацией, Республикой Таджикистан и Китайской Народной Республикой об укреплении доверия в военной области в районе границы https://base.spinform.ru/show_doc.fwx?rgn=3879 (27.06.23)
  5. СОГЛАШЕНИЕ между Российской Федерацией, Республикой Казахстан, Киргизской Республикой, Республикой Таджикистан и Китайской Народной Республикой о взаимном сокращении вооруженных сил в районе границы https://docs.cntd.ru/document/901779315 (27.06.23)
  6. Ч. Хуашэн, КИТАЙ, ЦЕНТРАЛЬНАЯ АЗИЯ И ШАНХАЙСКАЯ ОРГАНИЗАЦИЯ СОТРУДНИЧЕСТВА М.։ 2005 стр. 6
  7. ДУШАНБИНСКАЯ ДЕКЛАРАЦИЯ Глав государств Республики Казахстан, Китайской Народной Республики, Кыргызской Республики, Российской Федерации и Республики Таджикистан https://docs.cntd.ru/document/901770882 (27.06.23)
  8. ДЕКЛАРАЦИЯ О СОЗДАНИИ ШАНХАЙСКОЙ ОРГАНИЗАЦИИ СОТРУДНИЧЕСТВА http://rus.sectsco.org/documents/ (29.06.23)
  9. https://www.gazeta.ru/army/2020/10/06/13283173.shtml (04.07.2023)
  10. https://www.reuters.com/article/armenia-azerbaijan-putin-macron-int/france-accuses-turkey-of-sending-syrian-jihadists-to-nagorno-karabakh-idUSKBN26L3T4 (04.07.2023)
  11. https://twitter.com/Khameneiru/status/1323610434692386822  (05.07.2023)
  12. https://ru.armeniasputnik.am/20230222/ni-o-kakoy-koridornoy-logike-rech-ne-idet-posol-rf-v-armenii-o-razblokirovke-kommunikatsiy-55761958.html# (06.07.2023)
  13. https://tass.ru/politika/15914145 (06.07.2023)
  14. Концепция внешней политики Российской Федерации (утверждена Президентом Российской Федерации В.В.Путиным 31 марта 2023 г.) https://www.mid.ru/ru/detail-material-page/1860586/ (05.07.2023)
  15. Նույն տեղում։
  16. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունhttps://www.primeminister.am/u_files/file/Different/AA-Razmavarutyun-Final.pdf (05.07.2023)
ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

Հայաստան-Վիետնամ հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ

Վերացական: Հայաստանի ԽՍՀ-ի և Վիետնամի միջև հարաբերությունները համեմատաբար ամուր էին խորհրդային տարիներին: Հայկական ԽՍՀ-ն և նրա ժողովուրդը առանցքային դեր խաղացին Վիետնամի հեղափոխական և ազգային շինարարական նախաձեռնություններին աջակցելու գործում՝ զգալիորեն նպաստելով…
Դիտել գրառումը

Ռեգիոնալիզմի և բազմակողմ աշխարհի առաջացող դերը

Ներածություն Չինաստանի, Հնդկաստանի վերելքը և տարածաշրջանային միջին տերությունների ի հայտ գալը, ինչպիսին է Ինդոնեզիան Ասիայում, քաղաքականություն մշակողների և փորձագետների մտադրությունը տեղափոխել է Ասիա՝ փոփոխվող իրավիճակում, երբ Արևմուտքը կորցրել է իր…
Դիտել գրառումը

Չինաստան-Իրան. Յարաբերութիւններու Ակնարկներ

Մուտք Չինաստան եւ Իրան. մէկը համաշխարհային ճանաչումով գերհզօր պետութիւն, իսկ միւսը տարածաշրջանային ազդեցիկ ուժ։ Մէկը աշխարհաքաղաքական առումով կը գտնուի Հեռաւոր Արեւելքի մէջ, իսկ միւսը երկու կարեւոր եւ անկայուն տարածաշրջաններու միջեւ,…
Դիտել գրառումը

Չինաստանի արտաքին քաղաքականության գաղափարախոսական հենքերը

Ներածություն Չինաստանի վերելքը և համաշխարհային հանրությանը նրա ինտեգրումը հետսառըպատերազմյան դարաշրջանի կարևորագույն երևույթներից են: Որպես գերտերություն սկզբնավորվելուց ի վեր՝ Չինաստանը առաջնորդվել է հստակ արտաքին քաղաքական մոտեցմամբ, որի գաղափարախոսական հիմքերն անընդհատ ենթարկվում…
Դիտել գրառումը

Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության քաղաքական հարթությունը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում

Այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն էականորեն նպաստել են աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հարավային Կովկասի նշանակության ընկալման վերափոխմանը, ինչպես նաև փոփոխել տվյալ տարածաշրջանում սեփական տեղի ու դերի մասին մի շարք…
Դիտել գրառումը

Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Զարգացման միտումներ և հեռանկարներ

2013 թվականին Չինաստանի կառավարությունը հայտարարեց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, որը իրենից ենթադրում է գլոբալ ենթակառուցվածքների զարգացման նախագիծ։ Այս նախագծը նպատակ ունի ընդգրկելու Ասիան, Եվրոպան և Աֆրիկան՝ այսինքն աշխարհի…
Դիտել գրառումը