ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՍԵՂՄԱԳԻՐ

  1. Ադրբեջանական և դե-ֆակտո հայկական իշխանությունների հայտարարությունների համաձայն, Ադրբեջանում այժմ պահվում է 38 հայ գերի: Սակայն ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի և իր թիմի ջանքերով հայտնաբերվել են ապացույցներ ևս 80 անձանց գերեվարման փաստով:
  2. Մինչ օրս վերադարձած գերիների թիվը կազմում է 151 հոգի:
  3. 8-ից 37-ի նկատմամբ հարուցված է քրեական գործ:
  4. Հաստատված 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են:
  5. Գերիների նկատմամբ կտտանքները մասսայական բնույթ են կրում և հիմնված են հայատյացության քաղաքականության վրա: Խոշտանգումների ենթարկվել են անխտիր բոլոր գերիները` անկախ տարիքից և սեռից:
  6. Հատկապես դաժան վերաբերմունքի են արժանացել բարձրաստիճան զինվորականները և տարեց բանտարկյալները։ Վերջիններս, ըստ ադրբեջանական կողմի ենթադրությունների, պետք է մասնակցեին նախորդ 2 պատերազմներին։
  7. ՀՀ դե-ֆակտո իշխանությունները գերիների հարցը դարձրել են քաղաքական առևտրի թեմա` փոխանակելով նրանց մե՛կ քարտեզների, մե՛կ ադրբեջանցի դիվերսանտների դիմաց:
  8. Դե-ֆակտո իշխանությունների համար գերիների հարցը ոչ այլ ինչ է, քան ներքաղաքական կյանքում շահարկումների և անձնական փառքին ծառայող գործիք:
  9. երիների հարցի լուծման համար կարևոր է քաղաքական որոշման առկայությունը, իսկ այդ պարագայում հարկավոր է դե-ֆակտո վարչապետի անմիջական ներգրավվածությունը:
  10. Քաղաքական գործիքակազմի անգործունակության պարագայում անհրաժեշտ է դիմել իրավական գործիքակազմին, որով այժմ զբաղվում են հայ իրավապաշտպանները:
ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ուսումնասիրությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և…
Դիտել գրառումը

ՏՈՏԱԼ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Միջազգային անվտանգության հորիզոնում 2021 թ․-ի վերջից գերակշռում են Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սրվող առճակատումները։ Թողնելով մի կողմ ստեղծված ճգնաժամի պատճառների վերլուծությունը՝ արձանագրում ենք, որ ստեղծված…
Դիտել գրառումը