ՏՈՏԱԼ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Միջազգային անվտանգության հորիզոնում 2021 թ․-ի վերջից գերակշռում են Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սրվող առճակատումները։ Թողնելով մի կողմ ստեղծված ճգնաժամի պատճառների վերլուծությունը՝ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակը վերհանել է համաշխարհային ռազմականացման խնդիրը, որը մինչ այդ թվում էր սառըպատերազմյան անցյալում մնացած և ներկայումս ոչ արդիական գործոն: Մինչդեռ բազմաթիվ գլոբալ ու տարածաշրջանային միտումներ վկայում են համաշխարհային ռազմականացման խնդրի մասին՝ արձանագրելով, որ երկրները շարունակում են ապավինել զինմանը՝ մեծացնելով անվտանգային երկընտրանքը:

Ներկա ուսումնասիրությունն անդրադառնում է այդ միտումներին ավելի մանրամասնորեն՝ ընդգծելով հատկապես նրանք, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված կերպով կապված են հայկական օրակարգին՝ ի հաստատումն այն բանի, որ աշխարհը գնում է ռազմականացման, և ցանկացած միակողմանի խաղաղասիրական օրակարգ կեղծ է և լի աղետներով:

ՁԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՒ ԴՈՒՐ ԳԱ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ուսումնասիրությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և…
Դիտել գրառումը